Իրականացվում է Նիկոլի հերթական պահանջը` Հայաստանը դուրս է հանվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր երկրորդ նախագահը հարցազրույց կտա և Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ-ի ընդունվելիք հայտարարությունը փաթեթավորում կարվի Քոչարյանի ազդեցության համատեքստում ու հանրային-քաղաքական դիսկուրսը կրկին կնեղացվի «ներկա-նախկին» ֆորմատի մեջ:
Իշխանական խոսափողները վաղվանից կհեղեղեն եթերները և կսկսեն Հայաստանի և Արցախի հայության միջև ատելության և պառակտման հերթական արարը:
Ոգևորվողներն էլ կապրեն հերթական հիասթափությունը:
Ամանորյա հրավառությամբ ալիքը կմարի, իսկ հետևանքները կմնան:
Հ.Գ. Իրեն հարգող յուրաքանչյուր գործակալ-պրոյեկտ իր պարտքն է համարելու այսօր և վաղը մասնակցել «Արցախը Հայաստան չէ և վերջ» օպերացիայի լիարժեք իրականացմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը